01:46  ,  14 փետրվարի, 2026

«Չելսիի» հաղթանակը՝ 4:0, Նետուի հեթ-տրիկը (տեսանյութ)

Լոնդոնի «Չելսին» դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ։

Աշխարհի ակումբային չեմպիոնները հյուրընկալվեցին «Հալ Սիթիին» եւ հաղթեցին 4:0 հաշվով։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ պորտուգալացի կիսապաշտպան Պեդրու Նետուն։ Աչքի ընկավ նաեւ բրազիլացի հարձակվող Էստեւաոն։

Անգլիայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Հալ Սիթի» - «Չելսի»՝ 0:4 (տեսանյութ)

Պեդրու Նետու, 40, 51, 71, Էստեւաո, 59

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում