01:38  ,  9 փետրվարի, 2026

ՊՍԺ - «Մարսել»՝ 5:0 (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալեց «Մարսելին» եւ հաղթեց 5:0 հաշվով։

Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն։ Մրցակցի դարպասը գրավեցին նաեւ վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան եւ հարավկորեացի կիսապաշտպան Լի Կան Ինը։ Գրանցվեց նաեւ մեկ ինքնագոլ։

ՊՍԺ-ն 51 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Մարսելը» չորրորդն է՝ 39 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 21-րդ տուր

ՊՍԺ - «Մարսել»՝ 5:0 (տեսանյութ)

Ուսման Դեմբելե, 12, 37, Ֆակունդո Մեդինա, 64, ինքնագոլ, Խվիչա Կվարացխելիա, 66, Լի Կան Ին, 74

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում