01:56  ,  6 փետրվարի, 2026

«Աթլետիկոն» հաղթեց 5:0 եւ կիսաեզրափակիչում է (տեսանյութ)

Մադրիդի «Աթլետիկոն» արտագնա խաղում 5:0 հաշվով պարտության մատնեց Սեւիլիայի «Բետիսին» եւ դուրս եկավ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի գոլերը խփեցին սլովակ պաշտպան Դավիդ Գանցկոն, արգենտինացի կիսապաշտպան Ջուլիանո Սիմեոնեն, նիգերիացի հարձակվող Ադեմոլա Լուքմանը, ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը եւ արգենտինացի հարձակվող Տիագո Ալմադան։

Իսպանիայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Բետիս» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 0:5 (տեսանյութ)

Դավիդ Գանցկո, 12, Ջուլիանո Սիմեոնե, 30, Ադեմոլա Լուքման, 37, Անտուան Գրիզման, 62, Տիագո Ալմադա, 83

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news