02:00  ,  4 փետրվարի, 2026

«Բարսելոնան» կիսաեզրափակիչում է (տեսանյութ)

«Բարսելոնան» դուրս եկավ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ՝ 2:1 հաշվով պարտության մատնելով «Ալբասետեին»։

Արտագնա խաղում գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմից աչքի ընկան Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալը եւ ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն։

«Բարսելոնան» գործող գավաթակիրն է։

Իսպանիայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Ալբասետե» - «Բարսելոնա»՝ 1:2 

Խավի Մորենո, 87 - Լամին Յամալ, 39, Ռոնալդ Արաուխո, 56

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news