10:14  ,  3 փետրվարի, 2026

Ռեկորդային տրանսֆեր «Քրիսթալ Փելասի» պատմության մեջ

Անգլիական «Քրիսթալ Փելասը» ձեռք է բերել «Վուլվերհեփմթոնի» նորվեգացի հարձակվող Յորգեն Ստրան Լարսենին։ 25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2030թ․ հունիս։

«Քրիսթալ Փելասը» Լարսենին ձեռք է բերել 43 միլիոն ֆունտ ստերլինգով, գումարած 5 միլիոն ֆունտ ստերլինգ բոնուս։ Այս տրանսֆերն ամենաթանկն է լոնդոնյան ակումբի պատմության մեջ, հաղորդում է Sky Sports-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Լարսենը մասնակցել է 26 հանդիպման, խփել է 6 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում