22:47  ,  2 փետրվարի, 2026

«Աթլետիկոն» ներկայացրեց Ադեմոլա Լուքմանին (ֆոտո)

Մադրիդի «Աթլետիկոն» ներկայացրեց թիմի նորեկ, նիգերիացի հարձակվող Ադեմոլա Լուքմանին, որն իտալական «Ատալանտայից» է տեղափոխվել Լա Լիգա։

Ոչ պաշտոնական տվյալներով տրանսֆերի գումարը կկազմի 35 միլիոն եվրո, նախատեսված է նաեւ 5 միլիոն եվրո բոնուս։

Ադեմոլա Լուքմանը 2022 թվականից էր հանդես գալիս «Ատալանտայում»՝  137 խաղում խփելով 55 գոլ, կատարելով 27 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում