18:19  ,  30 հունվարի, 2026

Սերխիո Ռամոսը բռնցքամարտի մենամարտ կանցկացնի

Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ Սերխիո Ռամոսը բռնցքամարտի մենամարտ կանցկացնի։ Այս մասին հայտնում է DailySports-ը։

Misfits Boxing բռնցքամարտի երեկոն տեղի կունենա օգոստոսի 22-ին՝ Դոհայում։

Արքայական ակումբո նախկին պաշտպանի մրցակիցը կլինի խառը մենամարտերի եւ քիկբոքսինգի մարտիկ, ամերիկացի հայտնի բլոգեր Էնդրյու Տեյտը։


Նախատեսվում է անցկացնել 6 ռաունդանոց մենամարտ։ Սերխիո Ռամոսը հանդես կգա 88,5 կգ քաշային կարգում։

Սերխիո Ռամոսի վերջին ակումբը եղել է մեքսիկական «Մոնտերեյը», որը նա լքել է 2025 թ. ավարտին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում