18:19 30 հունվարի, 2026Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ Սերխիո Ռամոսը բռնցքամարտի մենամարտ կանցկացնի։ Այս մասին հայտնում է DailySports-ը։
Misfits Boxing բռնցքամարտի երեկոն տեղի կունենա օգոստոսի 22-ին՝ Դոհայում։
Արքայական ակումբո նախկին պաշտպանի մրցակիցը կլինի խառը մենամարտերի եւ քիկբոքսինգի մարտիկ, ամերիկացի հայտնի բլոգեր Էնդրյու Տեյտը։
Նախատեսվում է անցկացնել 6 ռաունդանոց մենամարտ։ Սերխիո Ռամոսը հանդես կգա 88,5 կգ քաշային կարգում։
Սերխիո Ռամոսի վերջին ակումբը եղել է մեքսիկական «Մոնտերեյը», որը նա լքել է 2025 թ. ավարտին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.