19:10  ,  29 հունվարի, 2026

Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն խաղացողը (տեսանյութ)

Պորտուգալական «Բենֆիկայի» եզրային հարձակվող Անդրեաս Շելդերուպը ճանաչվել է շաբաթվա լավագույն խաղացող Չեմպիոնների լիգայում։

Վերջին տուրում «Բենֆիկան» 4:2 հաշվով հաղթել էր Մադրիդի «Ռեալին» եւ նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր։ Անդրեաս Շելդերուպը դարձել է դուբլի հեղինակ։

Լավագույնի մրցանակին հավակնում էին նաեւ աշխարհի ակումբային չեմպիոն Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ժոաո Պեդրոն (դուբլ «Նապոլիի» դեմ խաղում՝ 3:2), գերմանական «Բայերի» կիսապաշտպան Մալիկ Տիլմանը (դուբլ «Վիլյառեալի» դեմ խաղում՝ 3:0) եւ Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքսիս Մաք Ալիսթերը (դուբլ «Ղարաբաղի» դեմ խաղում՝ 6:0)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում