19:10 29 հունվարի, 2026Պորտուգալական «Բենֆիկայի» եզրային հարձակվող Անդրեաս Շելդերուպը ճանաչվել է շաբաթվա լավագույն խաղացող Չեմպիոնների լիգայում։
Վերջին տուրում «Բենֆիկան» 4:2 հաշվով հաղթել էր Մադրիդի «Ռեալին» եւ նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր։ Անդրեաս Շելդերուպը դարձել է դուբլի հեղինակ։
Լավագույնի մրցանակին հավակնում էին նաեւ աշխարհի ակումբային չեմպիոն Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ժոաո Պեդրոն (դուբլ «Նապոլիի» դեմ խաղում՝ 3:2), գերմանական «Բայերի» կիսապաշտպան Մալիկ Տիլմանը (դուբլ «Վիլյառեալի» դեմ խաղում՝ 3:0) եւ Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքսիս Մաք Ալիսթերը (դուբլ «Ղարաբաղի» դեմ խաղում՝ 6:0)։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.