00:50  ,  24 հունվարի, 2026

ՊՍԺ-ին հաղթանակ բերեց Բարկոլայի գոլը (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 19-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Օսերին» եւ հաղթեց 1:0 հաշվով։

Միակ գոլը վերջնամասում խփեց 23-ամյա ֆրանսիացի հարձակվող Բրեդլի Բարկոլան։

ՊՍԺ-ն 45 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Օսերը» նախավերջինն է՝ 12 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 19-րդ տուր

«Օսեր» - ՊՍԺ՝ 0:1 (տեսանյութ)

Բրեդլի Բարկոլա, 79

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում