Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան նախագահ է ընտրելու: Հունվարի 24-ին Երեւանում տեղի կունենա ՀՄՖ ժողովը, որի օրակարգում ֆեդերացիայի նախագահի ընտրություններն են:
Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սահակ Անտոնյանը NEWS.am Sport-ին հայտնեց, որ նախագահի թեկնածուն մեկն է:
«Ընտրությունները կանցկացվեն վաղը: Ունենք մեկ թեկնածու՝ գործող նախագահ Գագիկ Վանոյանը: Այլ թեկնածություններ չեն առաջադրվել: Համաձայն ֆեդերացիայի կանոնադրության՝ քվեարկելու եւ ընտրությանը մասնակցելու իրավունք ունեն բացառապես ՀՄՖ անդամ հանդիսացող ներկայացուցիչները։ Քվեարկությունը կլինի բաց եւ թափանցիկ: Ցանկացողները կարող են ներկա գտնվել քվեարկությանը»,- ասաց Սահակ Անտոնյանը:
ՀՄՖ նախագահի ընտրությունները տեղի կունենա Դիջիթեյն կենտրոնում եւ կմեկնարկի 13:00-ին:
Գործող նախագահ Գագիկ Վանոյանը ֆեդերացիան ղեկավարում է 2021 թ. հունվարի 24-ից: Նա փոխարինել էր Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի 
20:19 , 14 նոյեմբերի 
19:09 , 14 նոյեմբերի