17:22 23 հունվարի, 2026Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան նախագահ է ընտրելու: Հունվարի 24-ին Երեւանում տեղի կունենա ՀՄՖ ժողովը, որի օրակարգում ֆեդերացիայի նախագահի ընտրություններն են:
Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սահակ Անտոնյանը NEWS.am Sport-ին հայտնեց, որ նախագահի թեկնածուն մեկն է:
«Ընտրությունները կանցկացվեն վաղը: Ունենք մեկ թեկնածու՝ գործող նախագահ Գագիկ Վանոյանը: Այլ թեկնածություններ չեն առաջադրվել: Համաձայն ֆեդերացիայի կանոնադրության՝ քվեարկելու եւ ընտրությանը մասնակցելու իրավունք ունեն բացառապես ՀՄՖ անդամ հանդիսացող ներկայացուցիչները։ Քվեարկությունը կլինի բաց եւ թափանցիկ: Ցանկացողները կարող են ներկա գտնվել քվեարկությանը»,- ասաց Սահակ Անտոնյանը:
ՀՄՖ նախագահի ընտրությունները տեղի կունենա Դիջիթեյն կենտրոնում եւ կմեկնարկի 13:00-ին:
Գործող նախագահ Գագիկ Վանոյանը ֆեդերացիան ղեկավարում է 2021 թ. հունվարի 24-ից: Նա փոխարինել էր Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.