09:32  ,  22 հունվարի, 2026

AusOpen. Կարեն Խաչանովը խնդիրներ չունեցավ երկրորդ շրջանում՝ 3:0

Աշխարհի 18-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Մելբուրնում անցկացվող Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան։ Հայ թենիսիստը երկրորդ շրջանում մրցեց աշխարհի 242-րդ ռակետ, ամերիկացի Նիշեշ Բասավարեդիի հետ եւ առավելության հասավ 6:1, 6:4, 6:3 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 57 րոպե։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 25-րդ ռակետ, իտալացի Լուչանո Դարդերին, որը 6:3, 1:6, 6:4, 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 36-րդ ռակետ, արգենտինացի Սեբաստիան Բայեսին։

AusOpen-ի մրցանակային հիմնադրամը 74,9 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News