09:32 22 հունվարի, 2026Աշխարհի 18-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Մելբուրնում անցկացվող Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան։ Հայ թենիսիստը երկրորդ շրջանում մրցեց աշխարհի 242-րդ ռակետ, ամերիկացի Նիշեշ Բասավարեդիի հետ եւ առավելության հասավ 6:1, 6:4, 6:3 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 57 րոպե։
Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 25-րդ ռակետ, իտալացի Լուչանո Դարդերին, որը 6:3, 1:6, 6:4, 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 36-րդ ռակետ, արգենտինացի Սեբաստիան Բայեսին։
AusOpen-ի մրցանակային հիմնադրամը 74,9 միլիոն դոլար է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.