10:38  ,  20 հունվարի, 2026

AusOpen. Կարեն Խաչանովը հաղթեց մոտ 4 ժամ տեւած մրցախաղում

Աշխարհի 18-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Մելբուրնում անցկացվող Ավստրալիայի բաց առաջնությունում։ Հայ թենիսիստը 4:6, 6:4, 6:3, 5:7, 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 38-րդ ռակետ, ամերիկացի Ալեքս Միխելսենին։ Մրցախաղը տեւեց 3 ժամ եւ 57 րոպե։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 118-րդ ռակետ, ավստրալացի Քրիստոֆեր Օ’Քոնելի եւ աշխարհի 242-րդ ռակետ, ամերիկացի Նիշեշ Բասավարեդիի դիմակայության հաղթողը։

AusOpen-ի մրցանակային հիմնադրամը 74,9 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news