21:07  ,  12 հունվարի, 2026

«Աստոն Վիլան» 12 միլիոն եվրո է վճարել Լյուքսեմբուրգի հավաքականի 17–ամյա հարձակվողի համար

Անգլիական «Աստոն Վիլան» ֆրանսիական «Մեցից» ձեռք է բերել Լյուքսեմբուրգի հավաքականի հարձակվող Բրիան Մաջոյին։

17–ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Աստոն Վիլան» վճարել է 12 միլիոն եվրո, հաղորդում է Transfermarkt–ը։

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Մաջոն մասնակցել է 5 հանդիպման, արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news