Իտալիայի առաջնության 20-րդ տուրում փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» տանը մրցեց չեմպիոն «Նապոլիի» հե։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:
«Ինտերի» գոլերը խփեցին իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն եւ թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն։ «Նապոլիից» դուբլի հեղինակ դարձավ շոտլանդացի կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինայը։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 62-րդ րոպեին։
«Ինտերը» 43 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Նապոլին» երրորդն է՝ 39 միավոր։
Իտալիայի առաջնություն, 20-րդ տուր
«Ինտեր» - «Նապոլի»՝ 2:2 (տեսանյութ)
Ֆեդերիկո Դիմարկո, 9, Հական Չալհանօղլու, 73, 11մ - Սքոթ Մաքթոմինայ, 26, 81
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:33 , 1 հոկտեմբերի 
10:14 , 1 հոկտեմբերի
09:52 , 1 հոկտեմբերի
09:06 , 1 հոկտեմբերի
23:10 , 30 սեպտեմբերի 
22:42 , 30 սեպտեմբերի
22:03 , 30 սեպտեմբերի
21:02 , 30 սեպտեմբերի
20:28 , 30 սեպտեմբերի
20:13 , 30 սեպտեմբերի