01:43 12 հունվարի, 2026Իտալիայի առաջնության 20-րդ տուրում փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» տանը մրցեց չեմպիոն «Նապոլիի» հե։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:
«Ինտերի» գոլերը խփեցին իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն եւ թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն։ «Նապոլիից» դուբլի հեղինակ դարձավ շոտլանդացի կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինայը։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 62-րդ րոպեին։
«Ինտերը» 43 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Նապոլին» երրորդն է՝ 39 միավոր։
Իտալիայի առաջնություն, 20-րդ տուր
«Ինտեր» - «Նապոլի»՝ 2:2 (տեսանյութ)
Ֆեդերիկո Դիմարկո, 9, Հական Չալհանօղլու, 73, 11մ - Սքոթ Մաքթոմինայ, 26, 81
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.