23:42  ,  10 հունվարի, 2026

«Աստոն Վիլան» պայքարից դուրս թողեց «Տոտենհեմին» (տեսանյութ)

Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում Լոնդոնի «Տոտենհեմն» ընդունեց «Աստոն Վիլային» եւ պարտություն կրեց 1:2 հաշվով։

Առաջին խաղակեսում «Աստոն Վիլայից» աչքի ընկան արգենտինացի հարձակվող Էմիլիանո Բուենդիան ու անգլիացի կիսապաշտպան Մորգան Ռոջերսը։

Երկրորդ խաղակեսում «Տոտենհեմից» հաշվի տարբերությունը կրճատեց ֆրանսիացի կիսապաշտպան Ուիլսոն Օդոբերը։

«Աստոն Վիլան» դուրս եկավ 1/16 եզրափակիչ։

Անգլիայի գավաթ, 1/32 եզրափակիչ

«Տոտենհեմ» - «Աստոն Վիլա»՝ 1:2 (տեսանյութ)

Ուիլսոն Օդոբեր, 54 - Էմիլիանո Բուենդիա, 22, Մորգան Ռոջերս, 45+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print