15:19  ,  15 դեկտեմբերի, 2012

Ձյուդոյի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողները

Երեւանում կայացել է ձյուդոյի Հայաստանի  երիտասարդական առաջնությունը: Չեմպիոնի կոչումը նվաճել են գյումրեցիներ  Գրիգոր Մխիթարյանը (55 կգ), Արտավազդ Հովսեփյանը (73 կգ), 60 կգ քաշային վանաձորդի Գարիկ Հարությունյանը, 81 կգ քաշային չարենցավանցի Մհեր Թավաքալյանը, 90 կգ քաշային սպիտակցի Էդիկ Պետրոսյանը, երեւանցիներ Դավիթ Ղազարյանը (66 կգ) եւ Ժիրայր Վարդանյանը (+90 կգ) նաեւ Երջանիկ Կարապետյանն (52 կգ) ու Ռոզա Խաչատրյանը (+52 կգ):

Առաջնության արդյունքում ձեւավորված հավաքականը հաջորդ տարի Հայաստանը կներկայացնի Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում