23:51  ,  17 դեկտեմբերի, 2025

ՊՍԺ-ն նվաճեց Միջմայրցամաքային գավաթը (տեսանյութ)

Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ն նվաճեց Միջմայրցամաքային գավաթը։

Քաթարում անցկացված եզրափակիչում իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը հետխաղային 11-մետրանոցներով պարտության մատնեց Լիբերտադորեսի գավաթակիր, Բրազիլիայի չեմպիոն «Ֆլամենգոյին»։

38-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց փարիզյան թիմի վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան։

62-րդ րոպեին 11-մետրանոցից պատասխան գոլը խփեց իտալացի կիսապաշտպան Ժորժինյոն։

Լրացուցիչ ժամանակում գոլ չգրանցվեց։

Հետխաղային 11-մետրանոցներով ՊՍԺ-ն հաղթեց 2:1 հաշվով (տեսանյութ)։ 

ՊՍԺ-ի ռուսաստանցի դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը հետ մղեց 4 հարված։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում