09:56  ,  15 դեկտեմբերի, 2012

«Չելսին» ու «Յուվենտուսը» պայքարում են Վիլիանի համար

«Չելսին» ու «Յուվենտուսն» առաջարկ են արել Դոնեցկի «Շախտյորին» բրազիլացի կիսապաշտպան Վիլանի տրանսֆերի հարցով: Այդ մասին sambafoot.com-ին հայտնել է Վիլիանը: Ձմեռային տրանսֆերային պատուհանի բացմանը քիչ ժամանակ է մնում եւ շրջանառվող լուրերը շատանում են:

«Դոնեցկում բոլորը հրաշալի գիտեն, որ ես ցանկանում եմ հեռանալ թիմից, սակայն  առայժմ իմ ցանկությունը փաստարկ չէ: Ակումբի նախագահը ցանկանում է, որ ես մնամ, բայց աճելու համար ինձ անհրաժեշտ է փոխել առաջնությունը: Նախագահը խոստացել է բաց թողնել ինձ 30 միլիոն եվրո առաջատարկի դեպքում, իսկ «Չելսին» ամռանն առաջարկում էր 25 միլիոն»,- ասել է 24-ամյա ֆուտբոլիստը:

Առայժմ հայտնի չէ նոր առաջարկների գումարը, բայց բանակցությունները նոր փուլ են մտնում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում