Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 16-րդ տուրում առաջատար «Արսենալն» ընդունեց հետնապահ «Վուլվերհեմփթոնին» եւ հաղթեց 2:1 հաշվով:
70-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Արսենալը»։ Անգլիացի հարձակվող Բուկա Սակայի իրացրած անկյունայինից հետո «Վուլվերհեմփթոնի» անգլիացի դարպասապահ Սեմ Ջոնսթոնը գրավեց սեփական դարպասը։
90-րդ րոպեին պատասխան գոլը խփեց հյուրերի նիգերիացի հարձակվող Տոլուվալասե Արոկոդարեն։
«Արսենալի» հաղթական գոլը ավելացված չորրորդ րոպեին խփեց բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը։
«Արսենալը» 36 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Վուլվերհեմփթոնը» վերջինն է` 2 միավոր։
Անգլիայի առաջնություն, 16-րդ տուր
«Արսենալ» - «Վուլվերհեմփթոն»՝ 2:1 (տեսանյութ)
Սեմ Ջոնսթոն, 70, ինքնագոլ, Գաբրիել Ժեզուս, 90+4 - Տոլուվալասե Արոկոդարե, 90
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի 
20:19 , 14 նոյեմբերի 
19:09 , 14 նոյեմբերի