Աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը պարտվեց Դուբայում անցկացվող աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում եւ բավարարվեց բրոնզե մեդալով:
+92 կգ քաշային կարգում Չալոյանը մենամարտեց ուզբեկ Արման Մախանովի հետ եւ պարտվեց 2:5 հաշվով:
Առաջին երկու ռաունդներում Չալոյանը ռինգի կենտրոնից էր աշխատում եւ գրոհների նախաձեռնությունն իր ձեռքում էր պահում, բայց Հայաստանի հավաքականի անդամը բաց մենամարտ էր վարում եւ մրցակցի հարվածները հեշտությամբ հասնում էին նպատակին: Այս ռաունդնումերում մրցավարները 2:3 հաշվով հաղթանակը շնորհեցին ուզբեկ մրցակցին:
Երրորդ ռաունդում Արման Մախանովը գրեթե մենամարտ չանցկացրեց, նա հիմնականում վազում էր ռինգում եւ փախչում Չալոյանի գրոհներին՝ ժեստերով ցույց տալով իր արդեն հաղթած դիրքը, Դավիթ Չալոյանն էլ հետապնդում էր մրցակցին: Այդ ընթացքում ռինգի մրցավարը որեւէ նկատողություն չարեց ուզբեկ բռնցքամարտիկ ոչ սպորտային պահվածքին եւ մենամարտից փախչելու համար:
Մրցավարները հաղթանակը շնորհեցին Արման Մախանովին:
Դավիթ Չալոյանը պարգեւատրվեց բրոնզե մեդալով, բայց հանեց մեդալը՝ ցուցադրելով մրցավարների որոշման հետ իր անհամաձայնությունը:
51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը նույնպես բրոնզե մեդալ նվաճեց: Հայաստանի ներկայացուցիչը կիսաեզրափակիչում 0:5 հաշվով պարտվեց ուզբեկ Հասանբոյ Դուսմատովին:
Ռուդիկ Մկրտչյանի գլխավորած հավաքականը պայքարն աշխարհի առաջնությունում ավարտեց 5 բրոնզե մեդալներով:
Հավաքականի կազմում բրոնզե մեդալակիրներ դարձան նաեւ Արթուր Բազեյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (67 կգ) եւ Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:47 , 25 հոկտեմբերի
09:39 , 25 հոկտեմբերի
08:55 , 25 հոկտեմբերի
00:57 , 25 հոկտեմբերի
00:52 , 25 հոկտեմբերի
22:40 , 24 հոկտեմբերի
22:35 , 24 հոկտեմբերի 
21:57 , 24 հոկտեմբերի 
21:11 , 24 հոկտեմբերի 
20:40 , 24 հոկտեմբերի