Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 15-րդ տուրում չեմպիոն «Լիվերպուլը» հյուրընկակվեց «Լիդս Յունայթեդին» եւ հաղթանակը բաց թողեց ավելացված ժամանակում։
Մինչեւ 70-րդ րոպեն «Լիվերպուլը» հաղթում էր ֆրանսիացի հարձակվող Ուգո Էկիտիկեի դուբլի շնորհիվ։ 73-րդ եւ 75-րդ րոպեներին «Լիդս Յունայթեդից» աչքի ընկան անգլիացի հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյուինն ու գերմանացի կիսապաշտպան Անտոն Ստախը։
80-րդ րոպեին հունգարացի կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլաիի գոլն առաջ մղեց «Լիվերպուլին», սակայն ավելացված 6-րդ րոպեին ճապոնացի կիսապաշտպան Աո Տանակայի խփած գոլը «Լիդս Յունայթեդին» փրկեց պարտությունից։
«Լիվերպուլը» 23 միավորով 8-րդն է, «Լիդս Յունայթեդը» 16-րդ տեղում է՝ 15 միավոր։
Անգլիայի առաջնություն, 15-րդ տուր
«Լիդս Յունայթեդ» - «Լիվերպուլ»՝ 3:3 (տեսանյութ)
Դոմինիկ Կալվերտ-Լյուին, 73, 11մ, Անտոն Ստախ, 75, Աո Տանակա, 90+6 - Ուգո Էկիտիկե, 48, 50, Դոմինիկ Սոբոսլաի, 80
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի 
20:19 , 14 նոյեմբերի 
19:09 , 14 նոյեմբերի