Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 13-րդ տուրում տեղի ունեցավ լոնդոնյան դերբին «Չելսիի» եւ «Արսենալին» միջեւ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1 (տեսանյութ):
38-րդ րոպեին մրցակցի ոտքին հարվածելու համար հեռացվեց «Չելսիի» 24-ամյա էկվադորցի հարձակվող Մոյզես Կայսեդոն։
48-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Չելսիի» 26-ամյա անգլիացի հարձակվող Տրեւո Չալոբան։
«Արսենալին» պարտությունից փրկեց 29-ամյա իսպանացի կիսապաշտպան Միկել Մերինոյի գոլը 59-րդ րոպեին։
«Արսենալը» 30 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիից»։ «Չելսին» երրորդն է՝ 24 միավոր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի 
20:19 , 14 նոյեմբերի 
19:09 , 14 նոյեմբերի