20:24  ,  13 դեկտեմբերի, 2012

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի հաշվետվությունը

Հայաստանի Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանն է հաշվետվությունը ներկայացրել Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:

Ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը տեղեկացրել է 2012թ. կատարված աշխատանքների ամփոփ հաշվետվությունը, ինչն իր մեջ ներառում է հանրապետական մրցաշարերի եւ ուսումնամարզական հավաքների կազմակերպում, ինչպես նաեւ մասնակցություն միջազգային առաջնություններին: Նա տեղեկացրեց, որ հաշվետու տարում Վանաձորում կազմակերպվել է պատանիների եւ երիտասարդների հանրապետական առաջնությունը, իսկ Երեւանում՝ կանաց եւ աղջիկների (պատանիների եւ երիտասարդների տարիքային խմբեր) առաջնությունը:

Հայ սամբիստները մասնակցել են նաեւ եվրոպական առաջնությունների Ռումինիայում եւ Ռուսաստանի Դաշնությունում: Լ. Հայրապետյանի խոսքերով, ընդհանուր հաշվով Հայաստանի սամբոյի հավաքականը, 2012թ. ընթացքում արժանացել է եվրոպական մրցաշարերի 21 եւ աշխարհի առաջնությունների 10 մեդալների:

2013թ. ընցաքում նախատեսված միջոցառումներից, նշվեցին Գյումրիում (պատանիներ եւ երիտասարդներ) եւ Երեւանում (մեծահասակներ) կայանալիք հանրապետական առաջնությունները: Հաջորդ տարի, ինչպես ընթացիք տարում, կազմակերպվելու են ուսումնական սեմինարներ մարզիչների եւ մրցավարների համար, իսկ Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններից առաջ, հավաքականի համար կկազմակերպվի ուսումնամարզական հավաք, հայտնում են Սպորտի նախարարությունից: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով