22:28  ,  2 նոյեմբերի, 2025

Էրլինգ Հոլանդի դուբլը նպաստեց «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակին (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 10-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական խաղադաշտում մրցեց «Բորնմուտի» հետ։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթեց 3:1 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։ Աչքի ընկավ նաեւ անգլիացի պաշտպան Նիկո Օ’Ռայլին։

«Մանչեսթեր Սիթին» 19 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ առաջատար «Արսենալից» հետ է 6 միավոր։ «Բորնմուտը» չորրորդն է՝ 18 միավոր։

Անգլիայի առաջնություն, 10-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Բորնմուտ»՝ 3:1 

Էրլինգ Հոլանդ, 17, 33, Նիկո Օ’Ռայլի, 60 - Թայլեր Ադամս, 25

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում