21:24  ,  1 նոյեմբերի, 2025

«Արսենալը» հաղթեց եւ ամրապնդվեց առաջին տեղում (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 10-րդ տուրում փոխչեմպիոն «Արսենալը» հյուրընկալվեց «Բարնլիին» եւ հաղթեց 2:0 հաշվով։

Աչքի ընկան շվեդ հարձակվող Վիկտոր Դյոկերեշը եւ անգլիացի կիսապաշտպան Դեքլան Ռայսը։

«Արսենալը» 25 միավորով ամրապնդվեց առաջին տեղում եւ արդեն 7 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Բորնմուտից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։

Անգլիայի առաջնություն, 10-րդ տուր

«Բարնլի» - «Արսենալ»՝ 0:2 (տեսանյութ)

Վիկտոր Դյոկերեշ, 14, Դեքլան Ռայս, 35

«Նոթինգեմ Ֆորեսթ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2:2 (տեսանյութ)

Մորգան Գիբս-Ուայթ, 48, Նիկոլո Սավոնա, 50 - Կազեմիրո, 34, Ամադ Դիալո, 81

«Բրայթոն» - «Լիդս Յունայթեդ»՝ 3:0

Դենի Ուելբեք, 11, Դիեգո Գոմես, 64, 70

«Քրիսթալ Փելաս» - «Բրենթֆորդ»՝ 2:0 (տեսանյութ)

Ժան-Ֆիլիպ Մատետա, 30, Նեյթան Քոլինզ, 51, ինքնագոլ

«Ֆուլհեմ» - «Վուլվերհեմփթոն»՝ 3:0

Ռայան Սեսենյոն, 9, Հարի Ուիլսոն, 62, Իերսոն Մոսկերա, 75, ինքնագոլ

Հեռացում՝ Էմանուել Ագբադու, 36

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում