12:19  ,  1 նոյեմբերի, 2025

«Մասթերս»․ Սիներն ու Զվերեւը կիսաեզրափակիչում են

Աշխարհի երկրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիներն ու աշխարհի երրորդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւը դուրս եկան Փարիզում անցկացվող «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչ։

Յանիկ Սիները 6:3, 6:3 հաշվով հաղթեց աշխարհի 7-րդ ռակետ, ամերիկացի Բեն Շելթոնին։

Զվերեւը 2:6, 6:3, 7:6 (7:5) հաշվով պարտության մատնեց աշխարհի 13-րդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւին։

Կիսաեզրափակիչում Սիներն ու Զվերեւը կմրցեն իրար դեմ։

Մյուս զույգը կազմել են աշխարհի 10-րդ ռակետ, կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմը եւ աշխարհի 16-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Բուբլիկը։

Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 6,1 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News

  • Latest news