12:19 1 նոյեմբերի, 2025Աշխարհի երկրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիներն ու աշխարհի երրորդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւը դուրս եկան Փարիզում անցկացվող «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչ։
Յանիկ Սիները 6:3, 6:3 հաշվով հաղթեց աշխարհի 7-րդ ռակետ, ամերիկացի Բեն Շելթոնին։
Զվերեւը 2:6, 6:3, 7:6 (7:5) հաշվով պարտության մատնեց աշխարհի 13-րդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւին։
Կիսաեզրափակիչում Սիներն ու Զվերեւը կմրցեն իրար դեմ։
Մյուս զույգը կազմել են աշխարհի 10-րդ ռակետ, կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմը եւ աշխարհի 16-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Բուբլիկը։
Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 6,1 միլիոն եվրո է։

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.