22:26  ,  31 հոկտեմբերի, 2025

Բուբլիկն առաջին անգամ դուրս եկավ «Մասթերսի» կիսաեզրափակիչ

Աշխարհի 16-րդ ռակետ Ալեքսանդր Բուբլիկը կարիերայում առաջին անգամ դուրս եկավ «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչ։

Փարիզում 28-ամյա ղազախ թենիսիստը քառորդ եզրափակիչում  6:7 (5:7), 6:4, 7:5 հաշվով առավելության հասավ աշխարհի 6-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս դե Մինորին։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 25 րոպե։

Կիսաեզրափակիչում Բուբլիկի մրցակիցը կլինի աշխարհի 10-րդ ռակետ, կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմը, որը 6:2, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 40-րդ ռակետ, Մոնակոյի ներկայացուցիչ Վալենտեն Վաշերոյին։

Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 6,1 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News

  • Latest news