22:26 31 հոկտեմբերի, 2025Աշխարհի 16-րդ ռակետ Ալեքսանդր Բուբլիկը կարիերայում առաջին անգամ դուրս եկավ «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչ։
Փարիզում 28-ամյա ղազախ թենիսիստը քառորդ եզրափակիչում 6:7 (5:7), 6:4, 7:5 հաշվով առավելության հասավ աշխարհի 6-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս դե Մինորին։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 25 րոպե։
Կիսաեզրափակիչում Բուբլիկի մրցակիցը կլինի աշխարհի 10-րդ ռակետ, կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմը, որը 6:2, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 40-րդ ռակետ, Մոնակոյի ներկայացուցիչ Վալենտեն Վաշերոյին։
Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 6,1 միլիոն եվրո է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.