00:05  ,  31 հոկտեմբերի, 2025

«Մասթերս»․ Սիներն ու Մեդվեդեւը դուրս եկան 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

Աշխարհի երկրորդ ռակետ Յանիկ Սիները դուրս եկավ Փարիզի «Մասթերսի» քառորդ եզրափակիչ։ Իտալացի թենիսիստը  7:5, 6:1 հաշվով պարտության մատնեց աշխարհի 21-րդ ռակետ, արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 26 րոպե։

Յանիկ Սիների հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 7-րդ ռակետ, ամերիկացի Բեն Շելթոնը։

Պայքարը շարունակում է նաեւ աշխարհի 13-րդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը, որը 3:6, 7:6 (7:5), 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 45-րդ ռակետ, իտալացի Լորենցո Սոնեգոյին։

Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 6,1 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News