00:10  ,  30 հոկտեմբերի, 2025

ՊՍԺ-ն բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 10-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Լորիանին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:

50-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց ՊՍԺ-ի պորտուգալացի պաշտպան Նունու Մենդեշը, սակայն 1 րոպե անց բրազիլացի պաշտպան Իգոր Սիլվան վերականգնեց հավասարությունը։

ՊՍԺ-ն 21 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Լորիանը» 16-րդն է՝ 9 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 10-րդ տուր

«Լորիան» - ՊՍԺ՝ 1:1 (տեսանյութ)

Իգոր Սիլվա, 51 - Նունու Մենդեշ, 50

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news