01:21  ,  29 հոկտեմբերի, 2025

«Մասթերս»․ Ալկարասի անսպասելի պարտությունը մեկնարկում

Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասն անսպասելի պարտություն կրեց Փարիզի «Մասթերսի» մեկնարկում։ Իսպանացի թենիսիստը պայքարը սկսեց երկրորդ շրջանից եւ 6:4, 3:6, 4:6 հաշվով պարտություն կրեց աշխարհի 31-րդ ռակետ, բրիտանացի Քեմերոն Նորիից։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 22 րոպե։

Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար Քեմերոն Նորին կմրցի Վալանտեն Վաշերո (Մոնակո, 40) - Արթուր Ռինդերկնեշ (Ֆրանսիա, 29) դիմակայության հաղթողի հետ։

Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 6,1 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News

  • Latest news