14:01  ,  28 հոկտեմբերի, 2025

Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է հավաքականի 3 խաղով

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է երեք խաղով: Այս մասին NEWS.am Sport-ին հայտնեցին Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայից։

Հոկտեմբերի 14-ին Դուբլինում անցկացված աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Իռլանդիա - Հայաստան մրցախաղում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի ավագ, «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը կարմիր քարտ ստացավ 52-րդ րոպեին մրցակցի հետ վիճաբանության ժամանակ նրա դեմքին գլխով հարվածելու համար։

ՖԻՖԱ-ի որոշմամբ՝ հավաքականի ավագը բաց կթողնի նոյեմբերին կայանալիք երկու ընտրական հանդիպումները՝ Հունգարիայի և Պորտուգալիայի դեմ, նաև ազգային թիմի եւս մեկ պաշտոնական խաղ։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում