14:01 28 հոկտեմբերի, 2025Հայաստանի ազգային հավաքականի ավագ Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է երեք խաղով: Այս մասին NEWS.am Sport-ին հայտնեցին Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայից։
Հոկտեմբերի 14-ին Դուբլինում անցկացված աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Իռլանդիա - Հայաստան մրցախաղում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի ավագ, «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը կարմիր քարտ ստացավ 52-րդ րոպեին մրցակցի հետ վիճաբանության ժամանակ նրա դեմքին գլխով հարվածելու համար։
ՖԻՖԱ-ի որոշմամբ՝ հավաքականի ավագը բաց կթողնի նոյեմբերին կայանալիք երկու ընտրական հանդիպումները՝ Հունգարիայի և Պորտուգալիայի դեմ, նաև ազգային թիմի եւս մեկ պաշտոնական խաղ։
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.