22:27  ,  25 հոկտեմբերի, 2025

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց եւ չորրորդն է (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 9-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» 4:1 հաշվով պարտության մատնեց «Բրայթոնին»։

Դաշտի տերերից աչքի ընկան բրազիլացի հարձակվող Մատեուս Կունյան, բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն եւ կամերունցի հարձակվող Բրայան Մբեմոն, որը դարձավ դուբլի հեղինակ։

«Մանչեսթեր Յունայթեդը» 16 միավորով ընթացիկ չորրորդ տեղում է, «Բրայթոնը» 12-րդն է՝ 12 միավոր։

Անգլիայի առաջնություն, 9-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բրայթոն»՝ 4:2 (տեսանյութ)

Մատեուս Կունյա, 24, Կազեմիրո, 34, Բրայան Մբեմո, 61, 90+7 - Դենի Ուելբեք, 74, Խարալամպոս Կոստուլաս, 90+2

«Չելսի» - «Սանդերլենդ»՝ 1:2 (տեսանյութ)

Ալեխանդրո Գարնաչո, 4 - Ուիլսոն Իզիդոր, 22, Շեմսդին Տալբի, 90+3

«Նյուքասլ Յունայթեդ» - «Ֆուլհեմ»՝ 2:1 (տեսանյութ)

Ջեյքոբ Մյորֆի, 18, Բրունո Գիմարայնս, 90 - Սաշա Լուկիչ, 56

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում