20:54  ,  25 հոկտեմբերի, 2025

Հակիմիի դուբլը նպաստեց ՊՍԺ-ի հաղթանակին (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 9-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Բրեստին»։ Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը հաղթեց 3:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմին։ Աչքի ընկավ նաեւ ֆրանսիացի հարձակվող Դեզիրե Դուեն։

ՊՍԺ-ն 20 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Բրեստը» 12-րդն է՝ 9 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 9-րդ տուր

«Բրեստ» - ՊՍԺ՝ 0:3 (տեսանյութ)

Աշրաֆ Հակիմի, 29, 39, Դեզիրե Դուե, 90+6

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news