Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը մեկնաբանել է 2026 թվականի Եվրոպայի առաջնության խմբային փուլի վիճակահանության արդյունքները։ Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկված է B խմբում։ Մրցակիցներն են Լիտվան, Չեխիան և Ուկրաինան։
«Եվրոպայի առաջնությունում թույլ թիմեր չկան։ Սա ուժեղագույնների մրցաշար է։ Մենք էլ այդ ուժեղագույնների թվում ենք։ Փորձելու ենք ավելի լավ պատրաստվել, որպեսզի հասնենք մեր նպատակին՝ հաղթահարենք խմբային փուլը։ Մեր հավաքականն ունակ է լուծելու այդ խնդիրը»,- Ռուբեն Նազարեթյանի խոսքը մեջբերում է ՀՖՖ-ի կայքը։
Ֆուտզալի Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա հունվարի 21-ից փետրվարի 7-ը՝ Լատվիայում, Լիտվիայում և Սլովենիայում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի
13:03 , 27 օգոստոսի