17:16 24 հոկտեմբերի, 2025Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը մեկնաբանել է 2026 թվականի Եվրոպայի առաջնության խմբային փուլի վիճակահանության արդյունքները։ Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկված է B խմբում։ Մրցակիցներն են Լիտվան, Չեխիան և Ուկրաինան։
«Եվրոպայի առաջնությունում թույլ թիմեր չկան։ Սա ուժեղագույնների մրցաշար է։ Մենք էլ այդ ուժեղագույնների թվում ենք։ Փորձելու ենք ավելի լավ պատրաստվել, որպեսզի հասնենք մեր նպատակին՝ հաղթահարենք խմբային փուլը։ Մեր հավաքականն ունակ է լուծելու այդ խնդիրը»,- Ռուբեն Նազարեթյանի խոսքը մեջբերում է ՀՖՖ-ի կայքը։
Ֆուտզալի Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա հունվարի 21-ից փետրվարի 7-ը՝ Լատվիայում, Լիտվիայում և Սլովենիայում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.