Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալից» կրած 0:4 հաշվով պարտությունը Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արտագնա խաղում։
«Մեր ամենաուժեղ մրցակիցն էր, որի հետ բախվեցինք այս մրցաշրջանի մեկնարկում։ Արտետայի թիմը շատ լավ է պայքարում եւ անվերջ վազում է առաջ։ Բոլոր գոտիներում նրանք ցուցադրում են ամենաբարձր մակարդակի խաղ։ Սկզբում մենք շատ լավ էինք գործում, բայց 60-րդ րոպեից մրցակիցը զգալիորեն գերազանցեց մեզ եւ արժանիորեն հաղթեց։
Մենք կատարելագործման փուլում ենք։ Պետք է շարունակենք այդ գործընթացը։ Մարզումներին պետք է կենտրոնանանք մեր աշխատանքի վրա եւ մոռանանք այս արդյունքը»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։
«Արսենալը» 9 միավորով երրորդն է, «Աթլետիկոն» 3 միավորով 18-րդն է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:04 , 1 հոկտեմբերի
14:28 , 1 հոկտեմբերի
13:11 , 1 հոկտեմբերի
12:41 , 1 հոկտեմբերի
12:05 , 1 հոկտեմբերի 
11:35 , 1 հոկտեմբերի
11:03 , 1 հոկտեմբերի
10:33 , 1 հոկտեմբերի 
10:14 , 1 հոկտեմբերի
09:52 , 1 հոկտեմբերի