12:11 22 հոկտեմբերի, 2025Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալից» կրած 0:4 հաշվով պարտությունը Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արտագնա խաղում։
«Մեր ամենաուժեղ մրցակիցն էր, որի հետ բախվեցինք այս մրցաշրջանի մեկնարկում։ Արտետայի թիմը շատ լավ է պայքարում եւ անվերջ վազում է առաջ։ Բոլոր գոտիներում նրանք ցուցադրում են ամենաբարձր մակարդակի խաղ։ Սկզբում մենք շատ լավ էինք գործում, բայց 60-րդ րոպեից մրցակիցը զգալիորեն գերազանցեց մեզ եւ արժանիորեն հաղթեց։
Մենք կատարելագործման փուլում ենք։ Պետք է շարունակենք այդ գործընթացը։ Մարզումներին պետք է կենտրոնանանք մեր աշխատանքի վրա եւ մոռանանք այս արդյունքը»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։
«Արսենալը» 9 միավորով երրորդն է, «Աթլետիկոն» 3 միավորով 18-րդն է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.