17:46  ,  11 հոկտեմբերի, 2025

«Մասթերս»․ Ջոկովիչը պարտվեց աշխարհի 204-րդ ռակետին

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն, աշխարհի 5-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը չկարողացավ դուրս գալ Չինաստանի Շանհայ քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի եզրափակիչ։

Սերբ թենիսիստը կիսաեզրափակիչում մրցեց աշխարհի 204-րդ ռակետ, Մոնակոյի ներկայացուցիչ Վալենտեն Վաշերոյի հետ, որն առավելության հասավ 6:3, 6:4 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 41 րոպե։

Եզրափակիչում Վաշերոյի մրցակիցը կլինի աշխարհի 54-րդ ռակետ, Ֆրանսիայի ներկայացուցիչ Արթուր Ռինդերկնեշը, որը 4:6, 6:2, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 18-րդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւին։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 31 րոպե։ 

26-ամյա Վաշերոն «Մասթերսի» եզրափակիչ հասավ ամենացածր վարկանիշով թենիսիստն է պատմության մեջ։

Շանհայի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 9,1 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News

  • Latest news