17:46 11 հոկտեմբերի, 2025«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն, աշխարհի 5-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը չկարողացավ դուրս գալ Չինաստանի Շանհայ քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի եզրափակիչ։
Սերբ թենիսիստը կիսաեզրափակիչում մրցեց աշխարհի 204-րդ ռակետ, Մոնակոյի ներկայացուցիչ Վալենտեն Վաշերոյի հետ, որն առավելության հասավ 6:3, 6:4 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 41 րոպե։
Եզրափակիչում Վաշերոյի մրցակիցը կլինի աշխարհի 54-րդ ռակետ, Ֆրանսիայի ներկայացուցիչ Արթուր Ռինդերկնեշը, որը 4:6, 6:2, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 18-րդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւին։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 31 րոպե։
26-ամյա Վաշերոն «Մասթերսի» եզրափակիչ հասավ ամենացածր վարկանիշով թենիսիստն է պատմության մեջ։
Շանհայի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 9,1 միլիոն դոլար է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.