16:11  ,  12 դեկտեմբերի, 2012

Ֆրանսիացի ֆուտբոլիստը հանդես կգա «Սվարովսկու» 4000 քարերով խաղակոշիկներով

Ֆրանսիական «Սենտ Էթյենի» 23-ամյա հարձակվող Պյեր Էմերիկ Օբամեյանգը 2,5 հազար ֆունտ ստերլինգով գնել է Nike Vapors խաղակոշիկներ, որի վրա «Սվարովսկու» 4 հազար հատ քար կա։ Խաղակոշիկն ակումբային գույներով է, հաղորդում է Daily Mail-ը։

Նկատենք, որ դեկտեմբերի 13-ին Ֆրանսիայի առաջնությունում «Սենտ Էթյենը» մրցակցի խաղադաշտում կհանդիպի «Բորդոյի» հետ»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով