«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն, աշխարհի 5-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը Շանհայի (Չինաստան) «Մասթերս» մրցաշարի քառորդ եզրափակիչ դուրս գալու շնորհիվ գերազանցեց շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի տարիքային ռեկորդը այս շարքի մրցաշարերի պատմության մեջ։
Ջոկովիչը 38 տարեկան եւ 133 օրականում դուրս եկավ «Մասթերսի» քառորդ եզրափակիչ։ Ֆեդերերը այդ ցուցանիշին հասել էր 38 տարեկան եւ 60 օրականում։
Ջոկովիչը 1/8 եզրափակիչում 6:3, 5:7, 6:2 հաշվով հաղթել էր աշխարհի 41-րդ ռակետ, իսպանացի Խաումե Մունարին։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 41 րոպե։
Քառորդ եզրափակիչում Նովակ Ջոկովիչի մրցակիցը կլինի աշխարհի 44-րդ ռակետ, բելգիացի Զիզու Բերգսը։
Շանհայի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 9,1 միլիոն դոլար է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:32 , 9 սեպտեմբերի 
12:11 , 9 սեպտեմբերի
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի