19:38 7 հոկտեմբերի, 2025«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն, աշխարհի 5-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը Շանհայի (Չինաստան) «Մասթերս» մրցաշարի քառորդ եզրափակիչ դուրս գալու շնորհիվ գերազանցեց շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի տարիքային ռեկորդը այս շարքի մրցաշարերի պատմության մեջ։
Ջոկովիչը 38 տարեկան եւ 133 օրականում դուրս եկավ «Մասթերսի» քառորդ եզրափակիչ։ Ֆեդերերը այդ ցուցանիշին հասել էր 38 տարեկան եւ 60 օրականում։
Ջոկովիչը 1/8 եզրափակիչում 6:3, 5:7, 6:2 հաշվով հաղթել էր աշխարհի 41-րդ ռակետ, իսպանացի Խաումե Մունարին։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 41 րոպե։
Քառորդ եզրափակիչում Նովակ Ջոկովիչի մրցակիցը կլինի աշխարհի 44-րդ ռակետ, բելգիացի Զիզու Բերգսը։
Շանհայի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 9,1 միլիոն դոլար է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.